Star. Թուրքիայի Անթալիայում անտառային հրդեհը մարում են գետնից և օդից
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհը մարում են գետնից և օդից, հրդեհաշիջմանը մասնակցում է երեք ուղղաթիռ և երկու ինքնաթիռ, հայտնում է Star թերթը։
«Ժամը 13.00-ի սահմաններում Աքսու շրջանի Ֆաթիհ թաղամասի անտառում հրդեհ է բռնկվել։ Տարածաշրջան ուղարկված թիմերը սկսել են կրակի դեմ պայքարել գետնից և օդից»,- գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ 3 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 4 ցամաքային մեքենա, 2 ջրամատակարարման մեքենա և մեծ թվով անտառտնտեսության աշխատակիցներ շարունակում են աշխատել բնակավայրերի և ջերմոցների մոտ բռնկված հրդեհի դեմ պայքարում։
