Samsung-ը ներկայացրել է «3 մասանոց» սմարթֆոն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/202319/ ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Samsung Electronics-ը ներկայացրել է երեք մասի ծալվող էկրանով հեռախոս․ գրում է The Verge-ը։

 

Հեռախոսը ներկայացվել է Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսում։

 

Հեռախոսը ցուցադրվել է ապակու ետևում՝ ծալված և բացված վիճակում։ Ոչ ոքի չի թույլատրվել դիպչել դրան։

 

Ինչպես նախկինում հայտնել էր Bloomberg-ը, սա Samsung-ի առաջին «3 մասանոց» հեռախոսն է, որը թույլ է տալիս գործել և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ որպես պլանշետ։ Սարքի տեխնիկական բնութագրերն անհայտ են։

 

The Verge-ը նշում է, որ այս մոդելն անուն չունի։ Սակայն հարավկորեական Dailian հրատարակությունը նշում է, որ սարքը կոչվում է Galaxy Z Trifold։

 

Share This