Narine Mkrtchyan- Այս ծառը, որ տարիներ առաջ իմ ընտանիքով բառացիորեն փրկեցինք Հյուսիս-Հարավի շինարարությունից և մեր հարևաններից, այսօր ինքը փրկեց այս BMW-ի վարորդի կյանքը

Այս ծառը, որ տարիներ առաջ իմ ընտանիքով բառացիորեն փրկեցինք Հյուսիս-Հարավի շինարարությունից և մեր հարևաններից, այսօր ինքը փրկեց այս BMW-ի վարորդի կյանքը, որը, մեքենան փախցնելով հանդիպակաց մեքենայից, հարվածել է ծառին և մեխվել տեղում՝ մեր հարևանի դարպասի մոտ, որի կողքին մեր տունն է:
Ընդհանրաապես, այս հատվածը՝ Արշակունյաց 278 հասցեում, ուղղակի ճանապարհատրանսպորտային այլանդակ երթևեկությունից ճռռում է: Ո՛չ լուսացույց կա, երբ 50 մետրի վրա դպրոց կա, բնակելի տներ, ո՛չ էլ արագաչափ: Վարորդները սոսկալի են վարում, անցման դեղին գծերն էլ հազար տարվա հնություն ունեն և չեն էլ երևում:
Էլ ի՞ նչ պետք է լինի, որ այս հատվածում լուսացույց և արագաչափ տեղադրեն: Փողոցն անվտանգ անցնելը և կանգառ հասնելը բախտավորություն է: Էլ չեմ ասում, որ կանգառի կողքին գտնվող ավտոտեխսպասարկման մեքենաները կայանում են կանգառում՝ փակելով անցումն ու մայթը:
Կարգի բերեք երթևեկությունը: Ձեր ծառայողական մեքենաներից երևի չեք էլ տեսնում, թե ինչ ահասարսաուռ վիճակում է այն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )