My Ameria հավելվածը նորից խափանումներով է աշխատում․ ո՞վ է այս ամենի մեղավորն ու պատասխանատուն
Մենք մի քիչ հետաքրքրվեցինք ու պարզեցինք, որ այս ամենի հետևում թաքնված է «Ամերիաբանկի» վարած սխալ ու ոչ պորֆեսիոնալ կադրային քաղաքականությունը։ Մենք տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ բանկում որպես My Ameria հավելվածի պատասխանատու է նշանակվել Տիգրան Հունանյան անունով մեկը, որը, բանկի աշխատակիցների խոսքով, ոչ պրոֆեսիոնալ կամ անպատասխանատու կադր է։
Հենց Հունանյանն է պատասխանատու ծրագրի անխափան աշխատանքի համար, սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում լուծել խնդիրը։ Եվ ամեն անգամ, երբ խափանումներ են լինում, նա ինչ-որ բացատրություններ է ներկայացնում բանկի ղեկավարությանը, ղեկավարությունն էլ, փաստորեն, հավատում է դրանց և «ուտում» իրենց ենթակայի հրամցրած արդարացումները։ Բացի այդ, Տիգրան Հունանյանը, ասացին, լարված հարաբերությունների մեջ է գտնվում կոլեկտիվի մյուս անդամների հետ՝ չնայած նրան, որ առավելապես հենց իր թերի աշխատանքի պատճառով է այս ամենը տեղի ունենում։
