Maneskin խմբի մենակատարը վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել է սիրելիից
Maneskin-ի ֆրոնտմեն Դամիանո Դավիդը վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել է իր ընկերուհուց՝ մոդել Ջորջիա Սոլերիից։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ 24-ամյա երաժիշտը գիշերային ակումբում համբուրում է անծանոթ շիկահերին։ Դա առաջացրել է խմբի երկրպագուների սուր արձագանքը։
Իր հերթին Դամիանոն երկրպագուների հետ կիսվել է, որ մի քանի օր առաջ բաժանվել է սիրելիից, ուստի համբուրել է արդեն «ազատ» տղամարդու կարգավիճակով մեկ այլ աղջկա։
«Շատ ցավում եմ, որ այս տեսանյութը հայտնվեց։ Մենք այդպես չէինք ուզում կարգավորել իրավիճակը։ Դա իմ սխալն էր։ Ջորջիան ու ես մի քանի օր առաջ որոշեցինք բաժանվել, այնպես որ դավաճանություն տեղի չի ունեցել»,- գրել է նա։
Կատարողը նաև հույս է հայտնել, որ սկանդալը չի ազդի իր նախկին ընկերուհու հեղինակության վրա, և աստղի հետևորդները չեն թունավորի նրան։

