Jamiroquai խմբի էներգետիկ համերգն ու հայտնի հյուրերը
Jamiroquai խումբը համերգ ունեցավ Երևանում։ Մինչև համերգի մեկնարկը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում ռիթմիկ տրամադրությունն ապահովում էր դիջեյը։
Չնայած բուն համերգը սկսվեց հայտարարված ժամից 1 ժամ 45 րոպե ուշացումով, երկրպագուներն այն վայելեցին մեծ ոգևորությամբ։ Խումբը ելույթ ունեցավ 2 ժամ։
Թեև երկրպագուները նկատում էին, որ Jamiroquai-ի ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյը մի քիչ մեծացել է, դա չխանգարեց վայելելու էներգետիկ երեկոն։ Շատերը հավաքվել էին բեմի «առաջնագծում»՝ չնայած բոլոր անհարմարություններին հնարավորինս մոտ լինելու սիրելի արտիստին։
Իր հերթին Ջեյ Քեյը շնորհակալություն հայտնեց հայերին՝ ջերմ ընդունելության համար։
Այս համերգով ազդարարվեց Skil note փառատոնի բացումը, որի նպատակներից մեկը Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումն է։ Հանդիսատեսի շարքերում կային նաև օտարերկրացիներ, թեև հիմնականում խմբի հայ երկրպագուներն էին։
