Jacquemus-ը նշում է 15-ամյակը արխիվային կապսուլային հավաքածուի թողարկմամբ
Ֆրանսիական նորաձեւության տունը դառնում է 15 տարեկան։ Թեեւ պաշտոնական տոնակատարությունը տեղի է ունեցել Կապրիի պոդիումում անցած տարի, այժմ բրենդը թողարկել է կապսուլային հավաքածու՝ «Les Quinze Ans»անվանմամբ։
Վերաթողարկված նմուշները ներառում են Castagna մինի զգեստը, որը Քայլի Ջեները կրել է անցած տարի «Fondation Maeght»-ում խորհրդանշական SS24 «Les Sculptures» ցուցադրության ժամանակ: Մյուս ոճերը, ինչպես 2013թ. սպիտակ U զգեստը, ավելի են խորանում ապրանքանիշի արխիվներում՝ հիշելով նրա սպորտային սկիզբը: Լուքբուքի համար յուրաքանչյուր դիզայն վերիմաստավորվել է արտաժամանակյա կերպարների հիման վրա՝ առաջին տիկին Ջեքի-Օ-ից մինչեւ մումիայի հարսնացուին եւ նկարչության էկլեկտիկ ուսուցչուհուն նմանվող կերպարները։


Կապսուլային հավաքածուն բրենդի բաղձալի պատմության տոնական արտացոլումն է, որն առաջ է տանում անցյալը ներկայում եւ այդուհետ։

Jacquemus-ը դեռ աճը չի դադարեցրել։ Նյու Յորքում եւ Լոնդոնում վերջերս խանութների բացումից հետո բրենդը նաեւ հայտարարել է ընդլայնման ծրագրերի մասին գեղեցկության կարգում՝ երկարաժամկետ համաձայնագիր կնքելով L’Oréal ֆրանսիական կոսմետիկական ընկերության հետ։


«Les Quinze Ans»-ն այժմ կարելի է գնել օնլայն եւ ընտրյալ մանրածախ խանութներում ողջ աշխարհում։ Գները տատանվում են 350-2 590 դոլարի սահմաններում։


