General Motors-ն իր 120-ամյակի առիթով առաջարկել է հատուկ հաճախորդներին ընտրել գույներ Cadillac Celestiq մոդելի համար
General Motors ընկերությանը խորթ չէ պատվերով մեքենա ստեղծելու գաղափարը։ Թեեւ զանգվածային հավաքումը զգալիորեն բարդացնում է իսկապես անհատական ավտոմեքենայի արտադրությունը, այդ խնդիրը կարելի է լուծել՝ ռեսուրսներ ծախսելով, ասենք՝ 36 000 դոլար մեկ մեքենայի համար։ Այսպիսի առաջարկ է արել ընկերությունը 2024 CT5-V Blackwings հատուկ շարքի համար, որոնք հավաքվում են ձեռքով 21 խիստ առանձնահատուկ հաճախորդների համար։
Իր 120-ամյակի առիթով մակնիշը վերադարձել է այս թեմային՝ ներկայացնելով հաճախորդներին կոնկերտ տարեթիվն ընտրելու գաղափարը կոնկրետ մոդելի համար։ Այս անգամ Cadillac-ն առաջարկել է ընտրություն կատարել իր էլեկտրական Celestiq-ի համար։
Տեսականորեն, յուրաքանչյուր տարվա համար կարելի է ընտրել իր գույնը, այսինքն՝ ավելի քան 20 գնորդ կարող են ունենալ միանգամայն ինքնատիպ հավաքված մեքենաներ։ Բայց հավաքորդները կանխատեսելի մարդիկ են, եւ նման գույներից մեկը՝ սեւը, ընտրվել է մի քանի գնորդների կողմից, այն դեպքում, երբ մյուսները մի ինչ-որ ինքնատիպ բան էին սպասում։
