Coca-Cola HBC-ն 220 մլն դոլարով գնել է Finlandia օղի արտադրողին
Coca-Cola HBC-ն հայտարարել է, որ 220 միլիոն դոլարով ձեռք է բերել Brown-Forman ընկերության ֆիննական մասնաճյուղը, որին պատկանում է Finlandia օղու ապրանքանիշը։
Finlandia-ի արտադրությունը սկսվել է 1970 թվականին։ Այն հանդիսանում է օղու առաջատար ապրանքանիշը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
Coca-Cola HBC-ն Finlandia-ի դիստրիբյուտորներից մեկն է ավելի քան 17 տարի, իսկ այժմ որոշել է օղի արտադրողին գնել ամերիկյան Brown-Forman-ից, որը իր հերթին կենտրոնանալու է վիսկիի արտադրության վրա:
