CNN. Բայդենի ընտրական շտաբն այլևս հարցեր չի առաջարկի լրագրողներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբն այլևս նրանից հարցազրույց վերցնող լրագրողներին չի առաջարկի նախապատրաստված հարցերի ցանկը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Չնայած այն հանգամանքին, որ հաղորդավարները միշտ էլ հնարավորություն են ունեցել իրենց ցանկացած հարցը տալու, այսուհետ մենք զերծ կմնանք հարցեր առաջարկելուց», – մեջբերում է հեռուստաալիքը իր աղբյուրին։
Ավելի վաղ երկու ռադիոհաղորդավար, որոնք այս շաբաթ հարցազրույց էին վերցրել Բայդենից, հայտնել էին, որ նախագահի հետ խոսելուց առաջ իրենց հարցերի ցուցակ է տրվել, որոնց պետք է հետևին: Հարցազրույցները տեղի են ունեցել նախընտրական հեռուստաբանավեճում Բայդենի ոչ համոզիչ ելույթից հետո։
Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճը տեղի է ունեցել հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրանց արգելել են ձեռքի տակ ունենալ իրենց ելույթների թեզերը։ CNN-ի հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը բանավեճում հաղթանակը տվել է Թրամփին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթի պատճառով։ Նշվել է, որ որոշ դեմոկրատներ հույս ունեն Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի պաշտոնի համար նոր հավակնորդ գտնել։
