Christie’s աճուրդի տունը նոյեմբերի 25-ին վաճառքի կհանի Այվազովսկու կտավներից մեկը

Բրիտանական Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների կտավները՝ «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի շրջանակներում։

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, լոնդոնյան աճուրդի՝ հիմնական հետաքրքրություն ներկայացնող կտավները նոյեմբերի 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում։ Դրանց թվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան Այվազովսկու կտավներից մեկը։

Խոսքը «Իսկյայի մայրամուտը» աշխատանքի մասին է, որն Այվազովսկին հեղինակել է 1873 թվականին։ Կտավում նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը՝ Նեապոլիտանյան ծոցը, որտեղից տեսարան է բացվում դեպի Իսկյա կղզին։

Նշվում է, որ Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ ստերլինգ։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 25-ին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )