ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացված ՙՄիասին նկարում ենք հուսալի ապագա՚ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է սույն թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Տոնական ակցիայի շրջանակներում Բանկում ՙՄԱՆԿԻԿ՚ ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվել է ընտանեկան ապահովագրական փաթեթ, ինչպես նաև Mastercard վճարային քարտեր:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրված նվեր քարտերով ակցիայի ընթացքում առավելագույն ծավալով անկանխիկ գնումներ կատարած ամենաակտիվ ավանդատու-քարտապաններին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նվիրեց 100,000 ՀՀ դրամ գումարի չափով Cash-back սերտիֆիկատներ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ ակցիաներով՝ իր քարտապաններին բազմազան հնարավորություններ ընձեռելով, ինչպես նաև այլ հաճելի անակնկալներով: