British Airways-ի բորտուղեկցորդը մահացել է ուղևորների աչքի առաջ

British Airways-ի բորտուղեկցորդը մահացել է ուղևորների աչքի առաջ, երբ պատրաստվում էին թռիչքի։

Mirror-ը գրում է՝ ենթադրվում է, որ 52-ամյա տղամարդը վայր է ընկել հերթապահության ժամանակ նստած ուղևորների աչքի առաջ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Հոնկոնգ Ամանորի գիշերը:

Օդաչուն անմիջապես խնդրել է  բժշկական օգնություն, և մի ուղևոր փորձել է օգնել, բայց օդանավի անձնակազմի անդամի կյանքը փրկել չի հաջողվել։

BA Flight 32-ի դռներն արդեն կողպված էին, և օդաչուն թույլտվություն էր խնդրել դրանք բաղելու համար։

Շտապ օգնության ծառայության աշխատակիցները շտապել են ինքնաթիռ, սակայն ընկածին չի հաջողվել վերակենդանացնել, և դեկտեմբերի 31-ի թռիչքը չեղարկվել է։

Share This