AZAL-ը դադարեցնում է Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով բոլոր չվերթները

«AZAL»-ը անորոշ ժամանակով դադարեցնում է բոլոր չվերթները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ Աստրախանի օդային տարածքի պարբերական փակման պատճառով վերջերս, ներառյալ այսօր, «AZAL Airlines ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»:

Ընկերությունը նշել է, որ այս երթուղու տոմսեր ձեռք բերած ուղևորները «կարող են ամբողջությամբ փոխհատուցվել կամ փոխել երթուղին առանց տուգանքի»։

Share This