Axios. ԱՄՆ-ը դարձել է շատ ավելի քիչ քրիստոնյա ազգ, որը հիմնականում պայմանավորված է Z սերնդով

Ըստ Pew-ի նոր ուսումնասիրության՝ Միացյալ Նահանգները դարձել է շատ ավելի քիչ քրիստոնյա ազգ, որին հիմնականում նպաստել է Z սերունդը և նոր հազարամյակին ծնված երիտասարդները, հայտնում է Axios-ը:

«Սրանք հսկայական սոցիալական փոփոխություններ են», – ասում է Pew Research Center-ի կրոնական հետազոտությունների տնօրեն Ալան Կուպերմանը: «Մենք ունենք մարդկանց աճող մասնաբաժին, որոնք իրենց չեն նույնականացնում որևէ կրոնի հետ, և նվազում է այն մարդկանց տեսակարար կշիռը, որոնք իրենց նույնականացնում են որպես քրիստոնյա երկրի բոլոր հատվածներում, բնակչության բոլոր խավերում ըստ էթնիկ ու ռասայական պատկանելիության, թե տղամարդկանց, թե կանանց շրջանում, ինչպես նաեւ կրթական սպեկտրի բոլոր մակարդակների մարդկանց շրջանում»:

Համաձայն Pew Religious Landscape Study-ի, որը հարցում է անցկացրել ավելի քան 35,000 ամերիկացիների շրջանում, 18-ից 29 տարեկան երիտասարդների կեսից պակասն է ինքն իրեն քրիստոնյա ճանաչում (45%), և գրեթե նույնքանը կրոնական պատկանելություն չունի (44%):

Մինչդեռ 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց 78%-ը իրեն քրիստոնյա է ճանաչում: Հետազոտությունը ցույց է տվել, որ կրոնական պատկանելություն չունեցող չափահասների մասնաբաժինը կազմել է 29%՝ 2007թ.-ի 16%-ի դիմաց: ԱՄՆ չափահասների ևս 7%-ը նույնականացնում է իրեն այլ կրոնների հետ՝ 2007թ.-ի 5%-ի դիմաց:

Ինչպես շեշտում է լրատվամիջոցը, ԱՄՆ-ի չափահաս բնակչության զգալի մասը (35%) հեռացել է մանկության կրոնից։

«Զարմանալի չէ», – Axios-ին ասել է Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Փեննի Էդջելը: «Եթե դուք ավելի առաջադեմ եք, կարող եք նայել կրոնին և ասել. «Հիմնական կրոնական հաստատությունները չեն արտացոլում իմ արժեքները»:

Ըստ Pew-ի՝ ավելի քիչ լիբերալներ են իրենց քրիստոնյա անվանում (37%, 2007թ.-ի 62%-ից ցածր), քան այն մարդիկ, որոնք կրոնական կապեր չունեն: Իրենց պահպանողական անվանողների շրջանում այդ ցուցանիշն ավելի քիչ է նվազել՝ 89%-ից հասնելով 82%-ի։

Share This