Audi Cup. Ռեալ – Տոտենհեմ․ մեկնարկային կազմեր
Armsport.am-ը գրում է.
Մյունխենի «Ալիանս Արենայում» այսօր և վաղը կանցկացվի Audi Cup-ը, որը միջմրցաշրջանային պատրաստության ընկերական մրցաշար է։ Այս տարի ստուգատեսին մասնակցում են Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Տոտենհեմը», «Ֆեներբախչեն» և, իհարկե, «Բավարիան»։
Առաջինը այսօր խաղադաշտ են դուրս գալու «Ռեալն» ու «Տոտենհեմը»։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպման մասնակից թիմերի մեկնարկային կազմերը արդեն հայտնի են։
«Ռեալ» – 1. Կեյլոր Նավաս, 2․ Դանի Կարվախալ, 4․ Սերխիո Ռամոս, 5․ Ռաֆայել Վարան, 8․ Տոնի Կրոս, 9․ Կարիմ Բենզեմա, 10․ Լուկա Մոդրիչ, 12․ Մարսելո, 17․ Լուկաս Վասկես, 27․ Ռոդրիգո Գոես, 50․ Էդեն Ազար։
«Տոտենհեմ» – 22. Պաուլո Գազանիգա, 3․ Դենի Ռոուզ, 4. Տոբի Ալդերվեյրելդ, 5․ Յան Վերտոնգեն, 7․ Յոնգ Մին Սոն, 8․ Հարի Ուինքս, 10․ Հարի Քեյն, 11․ Էրիկ Լամելա, 21․ Խուան Ֆոյտ, 23․ Քրիստիան Էրիկսեն 28․ Տանգի Նդոմբելե։
