APPLE-Ի ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ 10 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԳՆՈՎ

Չինաստանում, ինչպես գրում է Mydrivers կայքը, սկսել են Apple-ի էկրանի համար նախատեսված անձեռոցիկը վաճառել տասն անգամ ավելի էժան գնով։ Էժան տարբերակն հայտնվել է Pinduoduo խանութում։

Ուշագրավ է, որ անձեռոցիկը սովորաբար վաճառվում էր 22,7 դոլարով, սակայն այդ խանութում առաջարկում են 2,5 դոլարով։ Մասնագետները կարծում են, որ սա կամ ոչ բնօրինակ անձեռոցիկ է, կամ նման, բայց ոչ իրական, թեեւ վաճառողները հավաստիացնում են, որ նույն ապրանքն է, որ վաճառում են ուղիղ ֆաբրիկայից։ Ամեն դեպքում, շատ մասնագետներ առանձնապես չեն վստահում վաճառողների խոսքերի արժանահավատությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )