Amnesty-ն հաստատել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաստատել է Գազայի հատվածում և Լիբանանում իսրայելական զինվորականների կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելը։

«Մենք՝ Amnesty International-ը, հաստատել ենք սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում», – Sky News-ին ասել է կազմակերպության ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան:

Նրա խոսքով, այս հակամարտությունը վերջին ժամանակների ամենաինտենսիվներից ու մահաբերներից է։

Share This