American Cup. Լևոն Արոնյանը հաղթել է սուպերեզրափակիչում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ի սուպերեզրափակիչում ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը  մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։

Հիշեցնենք, որ Արոնյանը քառորդ եզրափակիչում հաղթել է ամերիկահայ Սամուել Սևյանին (4:2), կիսաեզրափակիչում՝ (4:2) ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։

Լևոն Արոնյանը հաղթանակի համար ստացել է 90 հազար դոլար։

Share This