Բրիթնի Սփիրսը պատմել է, որ «հավանաբար այլեւս ելույթ չի ունենա»

Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն ակնարկել է իր կարիերայի ավարտի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Երգչուհին հերթական անգամ կիսվել է 13 տարի հոր խնամակալության տակ գտնվելու ժամանակ վերապրած իր հույզերով։ «Ես ցմահ տրավմայի եմ ենթարկված, եւ այո, շատ զայրացած եմ։ Հավանաբար այլեւս ելույթ չեմ ունենա», – ասել է նա։

Սփիրսի խոսքով՝ ինքը գոհ չէ իր նախագծերից, որոնցով զբաղվել է խնամակալության շրջանում (2008-2021թթ.՝ մոտավորապես): Արտիստուհին քննադատել է այդ ժամանակ իր հետ աշխատած պարուհիներին, ինչպես նաեւ դժգոհել է համերգային շրջագայության ժամանակ լուսանկարիչների կողմից արված նկարներից։

2021 թվականի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրել է Սփիրսի հոր 13 տարվա խնամակալությունը։ Աստղը պնդել է, որ ծնողը սահմանափակել է իր շփման շրջանակը, ստիպել է աշխատել, ուժեղ դեղամիջոցներ ընդունել եւ թույլ չի տվել հղիանալ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )