Այս գիշեր Փարաքարում բախվել են «MAN» բեռնատարն ու «Մերսեդեսը». Վերջինս բռնկվել է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 01:16-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից Ambion-news.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «MAN» (վարորդ՝ Ի․ Գ․) և «Mercedes-Benz C320» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայում, առկա է գազի արտահոսք․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:49-ին: Այրվել է «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )