Արքայազն Ուիլյամը չի հանդիպի եղբորը Մեծ Բրիտանիա կատարած կարճատեւ այցի ընթացքում

Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը չի նախատեսում հանդիպել արքայազն Հարիի հետ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում, չնայած նրանք միմյանցից մեկ կիլոմետրից էլ քիչ հեռու են գտնվելու։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Հրատարակության տվյալներով՝ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, պատրաստ չեն տեսնել Հարրիին, քանի դեռ չի թողարկվել նրա հուշերի գիրքը, քանի որ չեն կարող վստահել նրան։

«Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, Քեթրինն ու Ուիլյամը կփորձեն խուսափել Հարրիի եւ Մեգանի հետ որեւէ շփումից, քանի դեռ չգիտեն նրա հուշերի եւ Netflix-ով թողարկվելիք իրենց վավերագրական ֆիլմի բովանդակությունը: Նրանք կորցրել են արժանահավատության իրենց շանսերը, քանի որ միշտ կա հավանականություն, որ նրանք հետագայում կօգտագործեն ցանկացած խոսակցություն», – հրատարակությանը ասել է թագավորական կենսագիր Անժելա Լեւինը:

Նա հավելել է, որ այս իրավիճակում մեղավոր են Սասեքսի դուքսերը, որոնք թույլ են տվել «հսկայական չափազանցություններ» եւ կոպտություն թագավորական ընտանիքի նկատմամբ։

Ե՛վ Քեմբրիջի, եւ՛ Սասեքսի դուքսները ներկայումս գտնվում են Վինձորում, առաջինը՝ Ադելաիդա, իսկ երկրորդը՝ Ֆրոգմոր քոթեջում:

Հարրին և Մեգանը մեկնել են Մեծ Բրիտանիա՝ Մանչեսթերում կայանալիք բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )