Մադուրոն ստեղծել է նոր նախարարություն և մի շարք նշանակումներ է կատարել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի շարք նշանակումներ է կատարել նախարարություններում և գերատեսչություններում, ինչպես նաև ստեղծել է զբոսաշրջության և արտաքին առևտրի նոր նախարարություն: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Մասնավորապես, Ռաուլ Ալֆոնսո Պարեդեսը նշանակվել է հանրային աշխատանքների նախարար, Օսվալդո Ռաֆայել Բարբերա Գուտիերեսը դարձել է էկոհամակարգի նախարար: «Կարևոր խնդիր է, որը ներառում է շրջակա միջավայրի պաշտպանությունը ՝ որպես մարդկային կյանքի զարգացման հիմք», – գրել է Մադուրոն:
Երիտասարդ փաստաբան Սեսար Գաբրիել Տրոմպիս Սեկկոնին նշանակվել է համալսարանական կրթության նախարար, իսկ Ասյա Յախայրա Վիլյեգաս Պոլխակը կղեկավարի կանանց և գենդերային հավասարության նախարարությունը: Գիլբերտո Պինտո Բլանկոն դարձել է հանքարդյունաբերության և բնապահպանության նախարար, իսկ Վանեսա Մոնտերո Լոպեսը կգլխավորի գյուղատնտեսության նախարարությունը:
Նորաստեղծ զբոսաշրջության և արտաքին առևտրի նոր նախարարությունը կղեկավարի Ֆելիքս Ռամոն Պլասենսիա Գոնսալեսը, որը պատասխանատու կլինի Վենեսուելայում զբոսաշրջության զարգացման և միջազգային ներդրումների խթանման համար:
