Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վախերը

2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ստերով, մանիպուլյացիաներով, որը դեռ երկար ժամանակ մարդկանց թմբիրի տակ է պահում։Կառավարման չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին միշտ տագնապահար է անում այն միտքը, որ հանկարծ ՀՀ հպարտ քաղաքացիները դուրս կգան թմբիրից եւ կհասկանան, որ իրենց սիրելի վարչապետը դասական խաբեբա է իր բոլոր առանձնահատկություններով։
Նիկոլ Փաշինյանը հիստերիկ վախ է ապրում, երբ իրեն մեծարողների կողքին ապրում է մի հասարակություն, որը շատ լավ հասկանում է ինչ է եղել, կամ ուր ենք գնում։Ժողովրդի ծոցից դուրս ելած վարչապետը շատ լավ է հասկանում, որ իրեն դատաստանի առաջ է կանգնեցնելու հենց այն ժողովուրդը, ով իրեն մանդատ է տվել։Այն ժողովուրդը, որ 2018թ.-ին հավատացել է, որ լավ է լինելու, բայց ի պատասխան՝ստացել է մահ, դժբախտություն, կորուստ։Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իրեն քիչ է մնացել, թերևս դրա լավագույն ապացույցն այն է, որ նա շարունակում է վախենալ ազդեցիկ ուժերից։Փաշինյանը գիտի, որ իրեն տալու են հարցեր, որոնց պատասխանը չի կարող տալ, իսկ իրեն բնորոշ լղոզելու դեպքում՝հայտնվելու է քառապատիկ վատ վիճակում։
