Ռումբերի կեղծ ահազանգերն օտարերկրացիների,թե՞ հայերի կողմից է արվում․ ԱԻՆ խոսնակի պարզաբանումը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը,լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռումբերի մասին ահազանգերին, տեղեկացրեց․

«Տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկվել է քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին: Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը՝ մեզ է ուղղված եղել»:

Հարցին է օտարերկրացիներ են նամակ ուղարկողները, թե՞ ՀՀ քաղաքացիներ, ԱԻՆ խոսնակը պարզաբանեց․

«Քանի որ էլեկտրոնային տարբերակով է ուղարկվում, այդ  պատճառով չունեմ  տեղեկատվություն, թե դա որ երկրից է ուղարկվել, և նամակի հեղինակներն արդյոք օտարերկրացինե՞ր են, թե՞ հայեր»։

Հիշեցնենք՝, որ այսօր  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում նմանօրինակ տեղեկություն ստանում են հաճախակի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )