ԿԱՏԱՐՎԵԼ Է ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ․ ՄԱՅՐ ԱԹՈՌ

Մայր Աթոռից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 28-ին, Մայր Տաճարի բակում, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի շիրիմի առջեւ կատարվել է հոգեհանգիստ՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։

Արարողությունը կատարվեց ի հիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի մահվան 23-րդ տարելիցի։ Արարողության ընթացքում եկեղեցականներն աղոթել են լուսահոգի Գարեգին Ա-ի հոգու խաղաղության և հանգստության համար:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )