Գագիկ Ծառուկյանը ծանոթացել է քանդակի վերջնական տեսքին.Կարեն Սիմոնյան
Կրկին և կրկին եմ խոսալու արձանից:Անկեղծ դեռ շատ կխոսեմ որովհետև անձամբ ինձ համար շատ կարևոր գործ է արվում:
Գագիկ Ծառուկյանը ծանոթացել է քանդակի վերջնական տեսքին, ղեկավարը անձամբ գոհ է, ես ինքս որպես քաղաքացի շատ գոհ եմ: Համոզված եմ որ գրառումներս կօգնեն գոնե որոշ մարդկանց գնահատել և վերջապես հասկանալ արձանի իրական իմաստը:
Հաճախ են ասում թող էտ գումարը զենքի վրա ծախսի: Եկեք հիշենք 44-օրյա պատերազմը: Ու՞ր էր Գագիկ Ծառուկյանը, հիշեցնեմ՝ ճաղերի ետևում, ինչի համա՞ր, քաղաքական հետապնդման արդյունքում: Գագիկ Ծառուկյանը նույնիսկ փակի տակ լինելով 3մլն դոլար փոխանցեց բանակի հաշվին: Քանի՞ «պանցիր» տեսակի հակաօդային պաշտպանության սարք կարելի էր գնել այդ գումարով, քանի՞ բայրաքթար «կզգետնվեր», քանի՞ 18 տարեկան ողջ կմնար:
Գումարը կա՜ր, զենքերը ոչ: Էլ ի՞նչ սրտով էս մարդը գումար փոխանցի բանակի հաշվին, ես չեմ ուզում տեսնել կրկին Ալեն Սիմոնյաններին և աներձագներին կղզիներում, որտեղ մուտքի համար 30K դոլլար են վճարում:
Սա ամենը չէր, Ծառուկյանը ազատվեց և իր ֆինանսավորմամբ ջոկատ ստեղծեց և ռազմաճակատ մեկնեց:
Կրկին խոսելուց ինքներդ ձեզ հարց տվեք, 3մլն դրամ կամ 30000 դրամ տվե՞լ էք բանակին, կամ ինքներդ գոնե ռումբի պայթյունի ձայն լսած կա՞ք:
Ես հույսս չեմ կորցնում, ազգս ուշքի կգա՜ մի օր:
Աստված բոլորիս պահապան
