Կնոջ մոտ ալերգիա է սկսվել մազի ներկից․ գլուխը անճոռնի չափերով մեծացել է

Կնոջ մոտ ալերգիա է սկսվել մազի ներկից․ գլուխը անճոռնի չափերով մեծացել է Բրիտանուհի Ստեֆ Օ’Դիլը, երբ մազերը ներկում էր գեղեցկության սրահում, չէր էլ կարող պատկերացնել, որ հինգ օր կուրանալու է, ապա եւ սկսվելու է ալերգիա, որը հանգեցնելու է գլխի չափերի անճոռնի մեծացման։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ 24-ամյա աղջիկը ոչ թե անձամբ է ընտրել ներկը, այլ վստահել է գեղեցկության սրահի աշխատակցուհուն։ Զարմանալին այն է, որ քիմիական որոշ նյութերի հանդեպ ալերգիա ունեցող Ստեֆի մոտ նախնական հակաալերգիկ փորձանմուշային պրոցեդուրայի ժամանակ ոչ մի խնդիր ի հայտ չի եկել, իսկ արդեն ներկելուց հետո սկսվել է ալերգիան։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բուժում են նշանակել։ Բժիշկները հայտարարել են, որ սա նման առաջին դեպքն է եւ իրենք էլ զարմացած են կատարվածից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )