ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿՈՆԿՐԵՏ ՕՐ ԴԵՌ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՉԷ․ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԵՆ ԿԻԵՒԻՑ

Այժմ շատ երկրներ են հետաքրքրված, որպեսզի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպեն՝ հանուն պատերազմի դադարեցման։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ի հետ զրույցում, հավելելով, որ այն ժամանակ, երբ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների պատվիրակությունների ձեւավորած աշխատանքային ենթախմբերը կոնկրետ ինչ որ փաստաթղթի մշակման աշխատանքները ավարտեն եւ այն փոխանցեն երկու երկրների նախագահներին, ապա այդ ժամանակ միայն երկու նախագահները կարող են հանդիպել։

Պոդոլյակը նկատել է, որ խոսվում է մի քանի օրերի կամ շաբաթների մասին, սակայն կոնկրետ օր Պուտին-Զելենսկի հանդիպման համար դեռ նշանակված չէ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )