ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Այսօր՝ մարտի 21-ին, կշարունակվեն ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Միիխայիլ Պոդոլյակը։ Նա նշել է, որ այս ընթացքում իրականացվել է չափազանց ինտենսիվ աշխատանք աշխատանքային ենթախմբերում։ Բանակցությունները տեղի կունենան օնլայն ֆորմատով։ Ուկրաինական պատվիրակության անդամներից Դավիթ Արախամիան էլ հայտարարել է, որ փորձագիտական ենթախմբերում բանակցությունները շարունակվում են ամեն օր։ Նախորդ բանակցային ռաունդը տեղի էր ունեցել մարտի 14-ին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )