Իրականում Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր Սյունիքում առաջ են շարժել և վրաններ են տեղադրել Ներքին Հանդ գյուղի.Արթուր Արամյան
ՀՐԱՏԱՊԻրականում Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր Սյունիքում առաջ են շարժել և վրաններ են տեղադրել Ներքին Հանդ գյուղի
տարածքում։Եթե չգիտեք`ասեմ իմացեք,որ այդ մասին նույնիսկ հաստատել է վարչակազմի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը,ով նաև ասել է ,որ նույնիսկ Կապանի համայնքապետն է տեղյակ իրավիճակի մասին և ժամանակ առ ժամանակ այցելում է իրենց գյուղ ։Ներքին Հանդի վարչակազմի ղեկավարը ասել է `
«Նրանք իջել են սահմանից և հաստատվել մեր տարածքում։ ՊՆ-ն տեղյակ է,որ դիրքավորվել են։ Ադրբեջանական կողմից տեսանելի է գյուղի գերեզմանատունը, ինչպես նաև խմելու ջրի աղբյուրներ, այս տարածքում են գտնվում Ներքին Հանդի արոտավայրերը, բնակիչները վախենում են այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բարերարը գյուղացիներին տնկիներ է բերել, որ այգիներ տնկեն, բայց հիմա մարդիկ չեն կարողանում աշխատել այս տարածքում, դա վտանգավոր է,իսկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն առաջին իսկ օրվանից տեղյակ է խնդրին ու ժամանակ առ ժամանակ այցելում է իրենց գյուղ։
Հ.Գ Այլ իրավիճակներից բացի`ահմանային լարվածություններ լինելու դեպքում էլ`կարող եք բաժանորդագրվել t.me/PLATFORMA_A տելեգրամյան ալիքին և բնականաբար կստանաք իրավիճակի վերաբերյալ պատշաճ և իրականությանը համապատասխան տեղեկատվություն ։
