Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ ԲՀԿ ՈւԽ-ը այս տարի նվերներով հյուրընկալեց հերոսացած զինվորների տները
Ամեն տարի ինչպես բոլորս գիտենք,պրն Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ ՝ԲՀԿ ՈւԽ-ը գնացել է մարզեր եւ շնորհավորել կանանց եւ աղջիկերի միամսյակը,սակայն այս տարի մի փոքր փոխվեց ֆորմատը,ԲՀԿ ՈւԽ-ը այս տարի նվերներով հյուրընկալեց հերոսացած զինվորների տները,շնորհավորելու իրենց մայրերին։Այնքան հուզական է շփվել հերոսածին մայրերի հետ,լսել իրենց ապրումները,թե ինչքան են սպասել զանգերի իրենց որդիներին կողմից,սակայն մինչ այսօր չեն ստացել։
Այցելով հերոսների տները մենք տեսնում էինք և ցավ և տխրությունը,որը միաժամանակ վերածվում էր ուրախության, քանզի իրենց տներում մի քանի ամսից կլսվի մանկան ճիչ։
Պարոն Ծառուկյանը նորածինն երկու զավակների նվիրեց խաչեր, որպեսզի ամբողջ կյանքի ընթացքում խաչը լինի ուղեկից։
Մենք միշտ պարտական ենք այդ մայրերին, քանի որ իրենք տվել են իրենց ամենաթանկին,իրենց որդուն,հանուն հայրենիքի և մենք պետք է փոքրիկ նվերով իրենց որդու նվերի տեղը լրացնեինք։ Շնորհակալ ենք, որ նրանք գտել են իրենց ապրելու իմաստը և լույս եւ աշխարհ են բերում նոր Մոթեներ, նոր Վազգեններ
Շնորհակալ ենք պարոն Ծառուկյան ջան,ամեն ինչի համար,շնորհակալ ենք Լիաննա Մանուկյանին ամենը սիրով,ջանասիրաբար կազմակերպելու համար եւ շնորհակալ ենք ԲՀԿ ՈւԽ-ին ջանքեր չխնայելու եւ գործը լավ կատարելու համար։
