Թե ինչ եղավ, երբ ռուբլին արժեզրկվեց
Հայաստանը թե՛ տնտեսապես,թե՛ անվտանգային առումով կախվածության մեջ է Ռուսաստանից և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ մեր երկրի վրա։ Արևմուտքը աննախադեպ խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ֆինանսական, բանկային համակարգերի, ձեռնարկատիրական, բիզնեսի եւ տարբեր այլ ոլորտների, բնականաբար, արժեզրկվում է նաեւ ռուսական ռուբլին: Ինչպիսի՞ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար: Պարզ է, որ ռուբլու արժեզրկումը առաջին հերթին վնաս է այն մարդկանց բյուջեին, ովքեր տրանսֆերտների հաշվին են ապրում,այսինքն՝Ռուսաստանից ուղարկած գումարներով։Աշխատանքային միգրանտները ռուբլով են գումար ուղարկում իրենց ընտանիքներին, և ռուբլին դրամի փոխակերպելիս այդ ընտանիքները տուժում են, և ընկնում է նրանց գնողունակությունը, ինչն էլ հանգեցնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման:Չի բացառվում, որ ռուբլու արժեզրկման հետևանքով հնարավոր է, որ աշխատանքային միգրանտների մի մասը վերադառնա Հայաստան, և այն միգրանտները, ովքեր պիտի գնային, հիմա,տեսնելով ստեղծված իրավիճակը, խուսափեն գնալ: Ռուբլու արժեզրկման հետևանքով սոցիալական լարվածության ուժեղացումը, գործազրկության և աղքատության թիվն է ավելանալու:Ստացվում է, որ այս տարի Ռուսաստան կգնան այն մարդիկ, ովքեր ստիպված են և Հայաստանում այլ անելիք չունեն։Մարդիկ գնում են,բայց հստակ չգիտենալով՝իրենց սշխատածի դիմաց վճարվելու՞ են, թե՞ ոչ։
