ՎՐԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ Է, ԶԵԼԵՆՍԿԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՌԱՋՆՈՐԴ Է․ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է սոցցանցում, փոխանցում է 1tv.ge -ն:

Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։

«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )