ՊՈՒՏԻՆՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ, ԹԵ ԵՐԲ ԱՎԱՐՏԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՆԲԱՍՈՒՄ․ ԿՐԵՄԼԻ ԽՈՍՆԱԿ
Այսօր՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած ռազմական հատուկ գործողության ավարտի ժամկետը կորոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Ժամկետները կախված են արդյունավետությունից եւ նպատակահարմարությունից եւ կորոշվեն բնականաբար գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- ասել է մասնավորապես Կրեմլի խոսնակը։ Նա հավելել է, որ ռազմական հատուկ գործողությունը կավարտվի, երբ որ դրված նպատակներին կհասնեն։ Կրեմլի խոսնակը նկատել է, որ բոլոր որոշումներն արդեն կայացվել են, եւ նպատակներին կհասնեն։
