Գիրք նվիրելու օրը օրվա խորհրդով

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-րդ ամյակն է։
ԲՀԿ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներով ուղեւորվեցինք Լոռու մարզ Դսեղում գտնվող տուն-թանգարան։
Ի դեպ 150 ամյակի կապակցությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հիմնովին վերանորոգել էր տուն-թանգարանը, որից հետո առիթ չէինք ունեցել արդեն նոր շնչով երիտասարդացած տեսնել այն։
Սրանից լավ առիթ լինել չէր կարող։
Թանգարանում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որի արդյունքում թումանյանական շունչն էր տարածվում։
Ինչպես գիտեք այսօր նաեւ նշվում է որպես գիրք նվիրելու օր եւ օրվա խորհրդով միջոցառման բոլոր մասնակիցների համար մենք նախապես խորհրդանշական անակնկալ էինք պատրաստել։
Միջոցառման ավարտին խորհրդանշական գրքեր նվիրեցինք բոլոր մասնակիցներին։
Չեմ կարող չխոսել կարեւոր մի հանգամանքի մասին։
Ներկաները իրար հերթ չտալով մոտենում էին մեզ ու շնորհակալություն հայտնում պարոն Ծառուկյանին հայանպաստ գործունեության համար։
Թանգարանի տնօրեն տիկին Ղազումյանն ու աշխատակազմի մյուս անդամներն ինձ հետ զրույցում առանահատուկ շնորհակալություն էին հայտնում թանգարանը հիմնովին վերանորոգելու համար։
Հպարտանում եմ երբ Հայաստանի որ մարզում ու գյուղում լինում եմ թիմիս առաջնորդի մասին միայն ջերմ ու դրական խոսքեր եմ լսում։
Իրապես պարոն Ծառուկյանին սիրում են բոլորը
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )