Գրինվուդը ձերբակալվել է՝ ընկերուհու նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է Մանչեսթերի ոստիկանության կողմից։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարություն գործելու և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։

Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիեթ Ռոբսոնն այսօր ֆուտբոլիստին բռնության մեջ էր մեղադրել՝ լուսանկարներ հրապարակելով։ Դրանից հետո ՄՅՈՒ-ն հայտարարել էր, որ անորոշ ժամանակով ֆուտբոլիստը հեռացվել է մարզումներից և խաղերից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )