Վիրահայերը Վրաստանի ՆԳՆ դիմաց պիկետ են անցկացրել
Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց անցկացրել են պիկետ՝ արտահայտելով իրենց բողոքը իրավապահի կողմից անչափահասի նկատմամբ բռնության կիրառման առիթով ։Նրանք հույս են հայտնել, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որումպարզ երևում է, թե ինչպես է իրավապահի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահասը՝ հաշմանդամություն ունի։
