Մի քանի նախադասություն հայերեն․ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի ուղերձը

Նիդերլանդների Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են արդյունավետ համագործակցություն, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության հաստատմամբ։

Երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է և ուղղված է ավելի շատ դրական արդյունքների՝ բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության աջակցության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։

Դիտեք Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի ուղերձը                        https://www.youtube.com/watch?v=MMm_kPtoQ2A&feature=emb_logo

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )