Ազգային ժողովում մեկնարկել է ՄԻՊ-ի ընտրության քվեարկությունը
ՀՀ ազգային ժողովը ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությունն անցկացվում է փակ գաղտնի ձևաչափով:
Քվեարկությունը մեկնարկել է 15:30-ին, կտևի մինչև 16:30-ը:
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
