Նորաբակ համայնքի ջրի ակունքները Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից․ Թագուհի Թովմասյան

Հետպատերազմական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության  առաջնահերթությունները  շատ են փոխվել»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա, եթե նախկինում պետք է խոսեին ներքաղաքական տարբեր բնույթի,  այլ բնորոշումներով մարդու իրավունքների պաշտպանության մասին, հիմա շատ ավելի խորքային խնդիրներ ունեն։ Թ.Թովմասյանը ասաց, որ երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի առաջնագծում տեղակայված բնակավայրերից, մարդիկ ունեն կենսական իրավունքների  պաշտպանության խնդիր, ապրելու, կյանքի իրավունքի, ունեցվածքը պահելու խնդիր։

«Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն են հափշատկել։  Մարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, էլ չեմ խոսում, որ փոխհատուցում չի տրվել, ապրուստի միակ միջոցի վերադարձի մասով որևէ տեղաշարժ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ թշնամին շարունակում է  մարդկանց կյանքի, իրավունքի դեմ սպառնալիքները. «Ինձ  ահազանգեցին, որ շատ հաճախ ազդեցիկ  լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացիների տները զուտ  հոգեբանական ճնշում գործադրելու համար։

Սա  խնդիր է, որ մենք պետք է բոլորով հասկանանք ինչ կարող ենք անել և ինչ ենք անում, քանի որ  քաղաքացին միայնակ է մնացել սահմանամերձ բնակավայրում։ Քաղաքացին պետք է զգա, որ այսօր մենք այստեղ խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, ինքը պաշտպանված է։

Այստեղ անընդհատ խոսել, որ ամեն ինչ արվում է կամ ամեն ինչ շատ լավ է, եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ` ամեն ինչ այդքան լավ չէ, որովհետև մենք Հայաստանի առաջնագծում արժանապատիվ կյանքի խնդիր ունենք

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )