Մարիամ Մկրտչյանը` կանանց շախմատի Հայաստանի չեմպիոն

Միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հռչակվեց Հայաստանի կանանց շախմատի չեմպիոն:

Առաջնության վերջին` 9-րդ տուրում, նա հանդիպեց իր հիմնական մրցակցի` գրոսմայստեր Մարիա Գևորգյանի հետ, որը նույնպես 6 միավոր ուներ և կիսում էր առաջին հորիզոնականը: Մարիամ Մկրտչյանը սևերով հաղթանակ տարավ, վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 1-ին տեղը:

Նրանից կես միավորով ետ մնաց անցած տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: Մարիա Գևորգյանը վաստակած 6 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը:

Երեք շախմատիստուհիներն էլ իրավունք նվաճեցին մասնակցելու 2023թ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Մարիամ Մկրտչյանը միաժամանակ դարձավ Հայաստանի կանանց հավաքականի լիարժեք անդամ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )