Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը. համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում կկիսվի 2 ուժերի միջև (տեսանյութ)
«Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամները:
«Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: Նրանք ունեին 10 մանդատ: https://www.youtube.com/watch?v=e2gtpmfptJk
