ԱԱՏՄ ղեկավարը գիշերն այցելել է <<Զվարթնոց>>օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։
