Անսովոր փախուստ. անհայտ անձը Հրվ. Կորեայից Հս. Կորեա է փախել

Շաբաթ անհայտ անձը հատել է Գանգվոն նահանգի արևելյան մասի արգելապատնեշները և Հարավային Կորեայից փախել Հյուսիսային Կորեա, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինվորականներին։

«Նրան բռնելու համար ուղարկվել են զինվորականներ, և ապառազմականացված գոտում գործողության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը ժամը 22:40-ի սահմանում հատել է ռազմական սահմանազատման գիծը (ԿԺԴՀ-ի հետ փաստացի սահմանը – խմբ.) և փախել դեպի հյուսիս»,- ասել է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը:

Կիրակի առավոտյան հարավկորեացի զինվորականները միջադեպի մասին ծանուցում են ուղարկել ԿԺԴՀ-ին, մինչդեռ փախչողի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Չկան նաև հատուկ գործողություններ Հյուսիսային Կորեայի զինվորականների կողմից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )