Ամանորի գիշերը Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ներգաղթյալների միջև. կան վիրավորներ

Հունվարի 1-ի գիշերը ներգաղթյալների միջև զանգվածային կոնֆլիկտ է տեղի ունեցել Մոսկվայում, մի քանի մարդ վիրավորվել է, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Հունվարի 1-ի գիշերը Ուզբեկստանից երեք և Ղրղզստանից տասը ներգաղթյալների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք տղամարդ դանակով ծանր վիրավորվել է»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Ծեծկռտուքի պատճառը եղել է անձնական թշնամանքը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )