Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 22 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Հրշեջների կողմից ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը մարվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդ Արմեն Աֆրիկյանը, մինչ հրշեջների ժամանումը, փորձել է սեփական ուժերով կանխել կրակի տարածումը։ Մեքենան դարձել է ոչ շահագործելի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )