SAMSUNG-Ը ԱՄՆ ԱՅՍ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ
Samsung ընկերությունը մտադիր է միկրոսխեմաների գործարան կառուցել ԱՄՆ Տեխաս նահանգում։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը։ Նախնական տեղեկությունների համաձայն, նախագծի արժեքը կազմում է 17 միլիարդ դոլար։ Սպասվում է, որ գործարանը կկառուցվի Թեյլոր քաղաքում։ Այն հնարավորություն կտա ստեղծելու մոտ 1800 նոր աշխատատեղեր։ Կանխատեսումների համաձայն՝ արտադրական բուն գործընթացը կմեկնարկի 2024 թվականին։
