Խաղաղության դարաշրջանի մեկնարկ կամ ապագայի տեսլականը

Արդեն մի քանի օր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում՝իրողություն է փոխվել, այսինքն՝հայը իր տուն հասնելու համար, իր հողում պիտի թուրքին վճարի։ Սա այն է, ինչ խոստացել են ՔՊ-ականները, սա խաղաղ դարաշրջանի մեկնարկն է։Այսինքն՝տրամաբանությունը այն է, որ ամեն ինչ հանձնել, միայն թե թուրքի հետ քիրվայություն լինի։ Ադրբեջանական ուժերը մի քանի ուղղությամբ միաժամանակ սադրանքների են դիմել, ի վերջո տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքների զավթման և օկուպացիայի լեգիտիմացման գործընթաց։ Ադրբեջանցին մտել է ՀՀ ինքնիշխան տարածք,իսկ հայ զինվորին հրամայված է չկրակել,բա թե՝պատերազմ կհրահրվի, իսկ պատերազմը պոզով-պոչով է լինու՞մ։Մեկ բան հստակ է, որ իշխանության կողմից շահարկվող խաղաղության դարաշրջանը ոչ միայն հղի է վտանգներով, այլ՝օր-օրի հայրենիքից տարածք ենք կորցնում։Այս իշխանությունը խաղաղության դարաշրջանի բացման մեկնարկի համար՝Երևանն ու մյուս բնակավայրներն էլ “ժերտվա” կտան։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )