ԱՄՆ-ում Meta-ի պատկերանշանով վահանակները փոխարինել են Facebook-ին

ԱՄՆ-ում ընկերության կենտրոնակայանի վահանակներում Facеbook ապրանքանշանը պատկերող լուսանկարներն արդեն փոխարինվել են Meta-ի պատկերանշանով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի լուսանկար է հրապարկվել համացանցում, որոնք արվել են Կալիֆոռնիայի Մենլո-Պարկ քաղաքում:

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նոր պատկերանշանը: Ընկերության անվանափոխության մասին Ցուկերբերգը հայտարարել էր օրեր առաջ:

Վերջինս մեկնաբանել է, որ Meta բառը ծագում է հունական բառից, որը նշանակում է «հետո»: Նրա խոսքով՝ նոր ապրանքանշանը շեշտը դնելու է «մետատիեզերքի» վրա, որտեղ մարդը հրաժարվելու է էկրաններից և ներկայությունն զգալու է վիրտուալ իրականությունում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )